Դեմքի խնամք
Ինչպես երիտասարդանալ. 1in.am
Ինչպես փորձը ցույց է տալիս, կարևոր չէ, թե որքան արժեն դեմքի խնամքի միջոցները, կարևորը դրանց ճիշտ օգտագործելն է: Ճիշտ և ժամանակակից մաշկի խնամքը կանխում է կնճիռների առաջացումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Blog.1in.am-ը կկիսվի մաշկի ճիշտ խնամքի միջոցներով, որոնց հետևելով կարող եք հետ տալ ժամանակը:
Ինչպես ճիշտ հոգ տանել դեմքի մաշկի մասին
1. Մաքրում
Ըստ վիճակագրության, 10 կանանցից 4-ը պառկում են քնելու առանց դիմահարդարումը մաքրելու: Սակայն այս քայլը շատ կարևոր է:
Եվ այսպես, դեմքի մաշկը և պարանոցը պետք է մաքրել օրը երկու անգամ. առավոտյան՝ յուղերի ավելցուկից, և երեկոյան՝ փոշու հատիկներից, կոսմետիկայից և նման բաներից: Ընտրեք մաշկի տեսակին համապատասխան կոսմետիկ միջոցներ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել փրփուր կամ լվացող գել, իսկ չոր և զգայուն մաշկ ունեցողներն ավելի լավ է ընտրեն մաքրող կաթը (молочко):
Քսեք այդ միջոցները դեմքին՝ մերսումներ անելով, թողեք 20 վայրկյան և լվացեք դեմքը: Սևաներկը մաքրելու համար օգտագործեք հատուկ մաքրող հեղուկներ. դրանք արագ և նրբորեն լուծում են, հանում են սևաներկը՝ առանց աչքերը գրգռելու:
2. Տոնիկ
Մաշկը մաքրելուց հետո վերականգնելու համար օգտագործեք տոնիկ: Ընտրեք վիտամին C պարունակող տոնիկ, այն մաշկին ո՛չ միայն թարմություն կհաղորդի, այլ նաև կպաշտպանի մաշկը ազատ ռադիկալներից: Երիտասարդացնող հատկություն ունի վարդագույն ջուրը, այն կարելի է գնել դեղատներից. դա նաև բնական միջոց է:
3. Հագեցում, հարստացում
Մաշկի խնամքի հակատարիքային ծրագրի հիմնական կետը՝ շիճուկի օգտագործումն է: Որպես կանոն, այդ միջոցն իր մեջ ավելի մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում, քան քսուկները և գելերը:
Հատուկ բանաձևը թույլ է տալիս ակտիվ բաղադրիչներին խորը ներթափանցել վերնամաշկի տակ: Շիճուկներն ունենում են յուղային և ջրային հիմքեր, դրանք օգտագործում են տարբեր տեսակի մաշկի կոնկրետ խնդիրները խնդիրներից ազատվելու համար:
Շիճուկը քսեք դեմքին բարակ շերտով, օրը երկու անգամ: Որոշ երիտասարդացնող շիճուկներ պարունակում են ռետինոլ, որը մաշկը զգայուն է դարձնում արճի ճառագայթների նկատմամբ, այդ պատճառով տանից դուրս գալուց առաջ ուլտրամանուշակագույն ֆիլտր պարունակող քսուկ օգտագործեք:
4. Աչքերի շուրջ մաշկի խնամք
Մինչ շիճուկը ներծծվում է, հոգ տարեք աչքերի շուրջ մաշկի մասին: Շատերի կարծիքով սովորական քսուկները և գելերն այդ հատվածի համար չեն: Կոպերի մաշկը շատ բարակ և նուրբ է, դեմքի քսուկի բաղադրությունը կարող է չափազանց հագեցած լինել նրա համար և այտուցվածություն առաջացնել:
Կոպերի համար նախատեսված քսուկը քսեք մաշկին և թեթև շարժումներով տարածեք այն: Մատների բարձիկներով տպտպացրեք աչքերի շուրջ գտնվող մաշկին մեկ րոպե շարունակ: Եթե արդեն նկատվում են վառ արտահայտված կնճիռներ, ապա միայն քսուկը չի օգնի: Այդ դեպքում պետք կգան նաև լրացուցիչ միջոցներ՝ կոպերի համար նախատեսված շիճուկ, որը քսում են քսուկի տակից:
5. Խոնավեցում և սնուցում
Այժմ քսուկի հերթն է: Որակյալ միջոցները մաշկը փափկացնում, հարթեցնում և խոնավեցնում են: Ուշադրություն դարձրեք բաղադրությանը. հակատարիքային քսուկը պետք է պարունակի նիասինամիդ, ռետինոլ, հիալուրոնաթթու, ցողունային բջիջներ, պեպտիդային կոմպլեքս և ծծումբի բնական աղբյուր, ինչպես նաև հանգստացնող յուղեր, օրինակ, մասուրի կամ ժոժոբայի յուղ:
Սրանք մաշկի երիտասարդացման հիմնական քայլերն են: Ավելի լավ արդյունքի հասնելու համար շաբաթը 1-2 անգամ սկրաբ օգտագործեք և երիտասարդացնող դիմակներ՝ մաշկի տեսակին համապատասխան:
10.03.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
